ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին կայացել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագանու նիստ, որը չեղյալ է համարել Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող մանկական զբոսայգու տարածքը 13 հոգու օտարելու  եւ  Դավիթ-Բեկի փողոցի 50 հասցեում գտնվող մայթի 60 քմ տարածքը 50 տարով, կառուցապատման իրավունքով, տարեկան 60 000 դրամ վարձավճարով Բերդի բնակիչ Սերյոժա Դանիելյանին  հատկացնելու  որոշումները: 2012թ. հունվարի 30-ին Բերդի ավագանին նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանի առաջարկով հավանություն էր տվել քաղաքի մանկական խաղահրապարակի տարածքի օտարմանը, ինչը հարուցել էր բնակիչների դժգոհությունը: Բնակիչներն այդ առթիվ նամակ էին ուղարկել Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ սահմանամերձ քաղաքի մանուկների խաղալու համար նախատեսված միակ տարածքն օտարվում է խանութներ կառուցելու համար: Ուշագրավ է, որ մանկական խաղահրապարակի եւ փողոցի մայթի տարածքի հատկացման որոշումներն ընդունվել են ավագանու ներկայիս կազմի կողմից, սակայն նոյեմբերի 20-ի նիստում ավագանու անդամները հայտարարել են, թե իրենք տեղյակ չեն եղել իրենց կայացրած որոշումներից: Հարցի պատասխանը թերեւս պետք է փնտրել 2012թ. սեպտեմբերի 24-ին Բերդում կայացած ընտրություններում համայնքի ղեկավարի փոփոխության մեջ:




Լրահոս