Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրթական համակարգում անձնական հարցեր չունի:
«Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս: Իմ անձնական
հարցը ես լուծել եմ: Մնացած բոլոր խնդիրները կապ չունեն անձնական հարցերի հետ: Որպես կրթության նախարար` չեմ զանցել ու երբևէ չեմ զանցելու իմ լիազորությունները և ոչ մի հարցում: Նորից հիշեցնեմ՝ իմ հրամանով է պարոն Թոքմաջյանը ժամանակին նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իմ նախաձեռնությամբ է Պոլիտեխնիկի կարգավիճակը ՊՈԱԿ-ից հիմնադրամ փոխվել: Երբեք միջանձնայինն ու աշխատանքայինը չեմ խառնել, որովհետև բուհը չի սկսվում և ավարտվում ռեկտորով»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց դաշնակցական թեկնածու Ոստանիկ Մարուխյանը: