Եվրոպական խաղեր. Նարեկ Աբգարյանը մեկնարկեց հաղթանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակով մեկնարկեց:

52 կգ քաշային Աբգարյանը 1/8 եզրափակիչում հանդիպեց հունգարացի Նանդոր Ցոկայի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը  կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ: Այս առնչությամբ Կարեն Գիլոյանը գրել է.

«52 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը փոքրիկ հրաշք գործեց: Հունգարացի Նանդոր Քսոկայի հետ մենամարտի հենց սկզբից մեր մարզիկը նախաձեռնողի դերում էր, սակայն մրցավարները առաջին 2 ռաունդներում հաղթանակը նվիրեցին մրցակցին: Թվում էր, թե այլևս անհնար կլինի փրկել իրավիճակը: Սակայն իր ակտիվության, աշխատասիրության ու հաղթական տենչի շնորհիվ Նարեկը բացահայտ առավելություն ստացավ և արդյունքում հաղթեց: Նա քառորդ եզրափակիչում է: Մեկ հաղթանակ ևս և մենք մեդալ կունենանք: Պայքարը շարունակվում է»:




Լրահոս