Քիչ առաջ ավարտվեց «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ակցիան:
Armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին Ազատության հրապարակը բավականին մարդաշատ է: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը նստացույցի մասնակիցներին հայտնել է, որ իր տեղեկություններով, լուսաբացին վրան է խփվելու հրապարակում և այդ դեպքում իրենք կգործեն օրենքով սահմանված կարգով:
Նստացույցի մասնակիցներն էլ Երևանի փոխոստիկանապետին խնդրեցին, որ նման բան լինելու դեպքում ոստիկանները կոպիտ չարձագանքեն, քաղաքացիներն անձամբ կզբաղվեն այդ հարցով, քանի որ իրենք վրան խփելու մտադրություն չունեն:
Վ. Օսպիյանն էլ, իր հերթին, համաձայնեց նստացույց անողների հետ: