![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/samb.jpg)
Սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպական Առաջին Ամառային խաղերում, հայտնում է Կարեն Գիլոյանը:
Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում, նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ: Շատ արագ մեր մարզիկը կիրառեց ցավեցնող հնարք և մրցակիցն անձնատուր եղավ: Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ: Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը: Սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթի»,-հայտնում է նա: