Էլեկտրաէներգիայի թանկացումը վատ բան չէ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
«Ոչինչ, վաղը մի հատ էլ է թանկանալու, հո տե՞նց չի մնալու: Կարող էր նաև չթանկանալ, դա արդեն վերլուծության խնդիր է»,- նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով, թանկացումը կապ ունի նաև ՀԷՑ-ի և ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի սխալ մենեջմենթի հետ: «Այո, իհարկե, կապ ունի նաև այն, որ սխալ է կառավարվել ՀԷՑ-ը», – հավելեց նա: Մ. Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Բիբինը կարող է իրականացնել իր սպառնալիքները և էլեկտրաէներգիա չմատակարարել կամ հրաժարվել լիցենզիայից:
«Դա սովորական բան է: Մարդ ամեն ինչին պետք է պատրաստ լինի», -եզրափակեց նա: