Ո՞րն է եղել օպերլիազորի անձնական շահը` կատարված հանցանքը թաքցնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ծանր հանցագործության դեպքը թաքցրել է հաշվառումից:

Մասնավորապես՝ Կ. Հայրապետյանը իր ծանոթ Հարություն Պ.-ից բանավոր տեղեկություններ է ստացել անհայտ անձի կողմից նրա վարձակալած բնակարանից կատարված գողության և դրանում վերջինիս ընկերոջ դուստր Սրբուհի Հ.-ի առնչություն ունենալու կասկածի մասին: Այնուհետև Հարություն Պ.-ն խնդրել է առանց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փորձել պարզել կատարվածի մեջ Սրբուհի Հ.-ի առնչությունը:

Ընկերոջ խնդրանքը չմերժելու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշ չարձանագրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ոստիկանության աշխատակիցը Հարություն Պ.-ից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չի կազմել, նրա հայտնած՝ հանցագործության դեպքի մասին տեղեկությունը չի հաշվառել, քննիչին և դատախազին հայտնաբերված ծանրհանցագործության մասին տեղյակ չի պահել, դեպքի վայրը չի զննել և ձեռնամուխ չի եղել հանցագործության հետքերիհայտնաբերման և հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը: Այս կերպ՝Հարություն Պ.-ի մոտ հանցագործության բացահայտման միջոցառումների պատրանք ստեղծելու նպատակով,վերջինիս հայտնած բանավոր կասկածի հիման վրա, ավագ օպերլիազորը 3-4 անգամ անօրինական բաժին էհրավիրել Սրբուհի Հ.-ին: Վերջինիս հետ յուրաքանչյուր անգամ դեպքի հանգամանքների շուրջ զրուցել է, սակայնհամապատասխան արձանագրություն չի կազմել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակից Կ.Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցիբաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանի կողմից պաշտոնեականլիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործըմեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս