Ի՞նչ է անելու ոստիկանությունը, եթե երթի մասնակիցները շարժվեն նախագահական նստավայր. պարզաբանում է Երևանի ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտնել է, որ Ազատության հրապարակում հունիսի 19-ից մեկնարկած նստացույցն այսօր ժամը 19։00-ին կավարտվի։ Նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ եթե մինչ այդ իշխանությունների կողմից պաշտոնապես չհայտարարվի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ ընդունված որոշման կասեցման մասին, իրենք Ազատության հրապարակից կշարժվեն դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26։

Հայտնել էինք նաև, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներից դեպի Բաղրամյան 26 են ընթանում մեծ թվով ոստիկանական մեքենաներ` «պաշարելով» նախագահական նստավայրը: Armlur.am-ը թեմայի շուրջ զրուցեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ` իմանալու համար` ինչով է պայմանավորված ոստիկանական մեքենաների նման աննախադեպ մեծ թվով կուտակումները և դեպի Բաղրամյան 26 շարժվելը: Հարցին ի պատասխան` ոստիկանապետը վստահեցրեց, որ մեքենաները երթի հետ որևէ կապ չունեն, իսկ իրենք անելու են հնարավորը` միջադեպերից խուսափելու համար. «Ոստիկանությունը գործելու է իր գործառույթների շրջանակներում: Երբ կլինեն անօրիանական գործողություններ, ոստիկանությունը պատշաճ կերպով, օրենքով սահմանված կարգով կաշխատի»:

Իսկ բախումներ կլինեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի
Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի




Լրահոս