Ինչպես արդեն հայտնել էինք, մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անցկացրած «Ոչ թալանին» նախաձեռնությունը քիչ առաջ որոշեց երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:
Սակայն հավաքված մարդկանց է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հայտարարել, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի երթ լինի դեպի նախագահական նստավայր: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին երթի մասնակիցները գտնվում են Բաղրամյան փողոցում՝ Գրողների միության շենքի մոտակայքում, սակայն այլևս առաջ շարժվել չեն կարողանում, քանի որ ոստիկանները փակել են ճանապարհը:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն այս պահին նստացույց են անում հենց Բաղրամյան փողոցում և դեռ պարզ չէ հետագա գործողությունների ընթացքը: