Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը լուսաբանող լրագրողներին ոստիկանները նախազգուշացրեցին բացել ճանապարհը և չխանգարել իրենց աշխատանքին: Ոստիկանները որոշել էին կտրուկ գործողություններ իրականացնել:
Րոպեներ առաջ պատ կազմած ոստիկանները սկսեցին քայլել դեպի նստած ցուցարարները, սակայն նրանց չհասնելով, կանգ առան: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է բանակցել ցուցարարների հետ: Նա փորձում է համոզել վերջիններիս՝ ընդունել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը:
Ցուցարարները, սակայն անդրդվելի են: Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: