Էլէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու պայքարող քաղաքացիները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Այնտեղ են գտնվում նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ովքեր էլ ղեկավարում և կարգավորում են ոստիկանների գործողությունները:
Երթի մասնակիցների հետ զրույցում Կարապետյանը նույնպես առաջարկեց հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն ցուցարարներն անդրդվելի են: