Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ ցուցարարներին հայտնեց, թե նստացույցի իրականացման վայրի՝ Բաղրամյան պողոտայի, հարակից տարածքների բնակիչներից ահազնագեր են ստացել, որով վերջիններս նշում են, թե ցուցարարների աղմուկը խանգարում է:
Նա հայտնեց, որ 23:00-ին վերջանում է նստացույցն իրականացնելու ժամկետը և հավելեց, որ ցուցարարների անհնազանդության դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի: