Բաղրամյան պողոտայում գտնվող հոգևորականները զրուցում են փոխոստիկանապետի հետ. ցուցարարները ստացան վերջին նախազգուշացումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում  շարունակվում է էլէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը:

Քիչ առաջ ցուցարարներին է միացել  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հայր Ռուբենն եւ տեր Ասողիկ քահանան: Նրանք մարդկանց բացատրում էին, որ եկել են Բաղրամյան պողոտա, որպեսզի ոստիկանների և ցուցարարների միջեւ բախումները հնարավորինս կանխեն: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ եպիսկոպոս Գալստանյանը և հայր Ռուբենն զրուցեցին ՀՀ  փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ: Սակայն որևէ արդյունքի չգալով վերադարձան ցուցարարների շարքերը:

Հավելենք, որ ցուցարարներին դարձյալ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ևս մեկ անգամ նախազգուշացրեց, որ այլևս չպետք է թմբուկների ձայներ լսվեն և աղմուկ լինի: Նա հայտնեց, թե սա վերջին նախազգուշացումն է:

11349941_970934062950643_553340505_n

4

1

2

3

5




Լրահոս