ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս լուծվեց Թուրքիայից բերվող ապրանքների կիլոգրամի գինը: Ես այդպես էլ չհասկացա, թե էդ ինչ խաղ էր:Գառնիկ Մանգասարյան, 56 տարեկան,  առեւտրականՊԱՏԱՍԽԱՆ. Հագուստի, կոշիկի եւ նման այլ ապրանքների դեպքում չափման միավորը հատն է կամ զույգը, այսինքն` հագուստի կիլոգրամի թանկացման շուրջ խոսակցությունները, կամ Ձեր նշած` «Թուրքիայից բերվող ապրանքների գնի» հետ կապված հարցերը մաքսային համակարգի հետ որեւէ առնչություն չունեն. թե՛ գնային, թե՛ հարկման դաշտի եւ թե՛ մաքսային ձեւակերպման որեւէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել: Հետեւաբար Կոմիտեն չի կարող ասել, «թե ինչպես լուծվեց Թուրքիայից բերվող ապրանքների գինը»: Այդ հարցը նրա իրավասության կամ գործունեության շրջանակներից դուրս է:   ՊԵԿ լրատվական ծառայություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հետաքրքիր է, թե Թուրքիայից ներկրվող ապրանքը ի՞նչ ճանապարհով է մտնում Հայաստան, եթե մաքսային ծառայությունը դրա հետ որեւէ առնչություն չունի: Բայց այս դեպքում խնդիրը դա չէ: Բանն այն է, որ իսկապես թուրքական ապրանքները տարիներ շարունակ մաքսազերծվել են եւ մինչեւ այժմ էլ մաքսազերծվում են կիլոգրամով, այլ ոչ թե հատով, զույգով կամ ունեցած որակով պայմանավորված: Հակառակ դեպքում, ինչպե՞ս հասկանալ  այն  ընկերություններին, որոնք մինչ օրս առեւտրականներից մեկ կիլոգրամի համար 4 դոլար, իսկ այժմ արդեն 6 ԱՄՆ դոլար են գանձում: Նրանք օրինական դաշտից դո՞ւրս են գործունեություն ծավալում, Պետեկամուտների կոմիտե՞ն է ստում` մեզ տված պատասխանով, թե՞ միջնորդ կազմակերպություններում խելագար բիզնեսմեններ են աշխատում, որոնք տարիներ շարունակ եկամուտ չստանալով, գործունեություն են ծավալել` դառնալով տարատեսակ կաթնամթերքներ արտադրողներ եւ առեւտրականների «անեծքի բուն»: Համաձայնեք, որ անլուրջ է իրավիճակը ու նույնիսկ մի փոքր անօրինական: Ինչպե՞ս կարող է ՊԵԿ-ը առնչություն չունենալ Հայաստան ներկրվող ապրանքների հետ, ինչպե՞ս եղավ, որ այդ հարցը լուծվեց միայն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկապես որ խայտառակ իրավիճակ է տիրում ՊԵԿ-ում:




Լրահոս