Մայդան` Հայաստանո՞ւմ. փորձագետները իշխանափոխություն են կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին հայացքից Հայաստանում այսօրվա իրադարձությունները կրկնում են Կիևի «Մայդանի» իրադարձությունները: Նույն նստացույցն ու մահակներով դրա ցրումը, ինչպես և «Եվրամայդանի» սկզբում:

Նման կարծիք է հայտնել ռուս փորձագետ, «Վերսիա» թերթի առաջատար քաղաքական վերլուծաբան Իգոր Դմիտրիևը:

Սակայն նրան խոսքերով՝ սրանով ավարտվում են բոլոր նմանությունները:

«Ի տարբերություն Կիևի` Երևանի Ազատության հրապարակից լսվում են ոչ թե հակառուսական աշխարհաքաղաքական կոչեր, այլ` տնտեսական կոչեր: Ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել «մեգավատտային Մայդանին» իր ակտիվ մասնակության մասին: Փոքր Հայաստանը ևս, ի տարբերություն Ուկրաինայի, գտնվում է Կրեմլի չափազանց ուժեղ վերահսկողության տակ, որպեսզի վտանգի Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր հենակետը»,- կարծում է նա:

Իշխանափոխությունն արդեն մոտ է

«Ուկրաինական քաղաքականություն» հիմնադրամի նախագծի ղեկավար Ալեքսեյ Վորոնենկոն համոզված է, որ բողոքի ցույցերը բնական գործընթաց են երկրում, որտեղ չափազանց զարգացած է ստվերային տնտեսությունը, որտեղ էլիտան չափազանց հարուստ է, իսկ ժողովուրդը՝ չափազանց աղքատ:

«Կարծում եմ՝ կարելի է փաստել, որ Հայաստանի նախագահին բարեփոխումները չեն հաջողվել: Սկզբունքորեն Հայաստանը մեծ երկիր չի, այդ իսկ պատճառով էլ կարելի էր հեշտորեն անցկացնել ավելի արդյունավետ կառավարման քաղաքականություն: Սակայն նաև անհրաժեշտ է ուսումնասիրել սույն բողոքի ցույցերի բնույթը»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօրվա իրադարձությունները կարող են հանգեցնել իշխանափոխության:

«Եթե երկրի իշխանությունները թերագնահատեն անհանգստություններն ու իրենց թեթևամիտ պահեն, իշխանափոխությունն անխուսափելի կլինի»:




Լրահոս