Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և քննարկել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերն ու դրանց հետևանքով բերման ենթարկված անձանց հետագա ճակատագիրը:
Քննարկմանը մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե որոշվել է հետևողական լինեն և հավելեց, թե իրենք կհետևեն մինչ վերջին մարդն ազատ արձակվի:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում