Կան ծառայություն իրականացնող ոստիկաններ, որոնց թույլատրված է լինել նաև քաղաքացիական հագուստով: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և առանց համազգեստի ոստիկաններին, նման դիտարկում կատարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Այն ոստիկանները, ովքեր մասնակցում էին, թևերին տարբերանշաններ ունեին, կային նաև այլ մարդիկ, որոնք տարբերանշան չունեին և դա պետք է առանձին դեպքերով պարզեն, թե այդ անձինք ովքեր են: Արդյո՞ք սադրիչ են, արդյո՞ք ոստիկան են, արդյո՞ք ծառայություն իրականացնող են… », – նշեց նա:
Նա նաև հայտնեց իր տեսակետը Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ: «Հավաքների ազատության մասին» օրենքը կարգավորում է բոլոր հարցերը: Ոստիկանությունը կոչերով դիմում էր, թե իջեք, գնացեք Ազատության հրապարակ, որովհետև կան այլ մարդիկ, այլ իրավունքներ: Եվ երկրորդ խնդիրը` նախագահն առաջարկում էր հանդիպում ակտիվիստների հետ: Սա է խնդիրը, մենք պետք է հասկանանք, թե որքանով էր այս ամբողջը ընկալելի նաև հավաքի մասնակիցների կողմից: Լսելի է դարձել խնդիրը, ասում է` եկեք, քննարկենք, չեք գնում», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում