Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարություն է տարածել հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ:
«Վերջին օրերին ցուցարարների եւ ոստիկանության շնորհիվ ապահովված բողոքի խաղաղ ցույցն այս առավոտյան ավարտվեց բռնությամբ՝ բազմաթիվ անձանց, այդ թվում լրագրողների ձերբակալություններով եւ հասցված վնասվածքներով: Շատերը կմտածեն, թե ինչպես էր հնարավոր խուսափել սրանից:
Մեզ մասնավորապես մտահոգում են լրագրողների հանդեպ ուժի կիրառման, նրանց սարքավորումների դիտավորյալ վնասման եւ բռնագրավման վերաբերյալ լուրերը. ոստիկանության հետ գործող քաղաքացիական համազգեստով անձանց մասին տարածված տեղեկությունները. բերման ենթարկմանը չդիմադրողների հանդեպ անհամաչափ ուժի կիրառումը:
Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ անդրադառնալ այս դեպքերին եւ օրենքի շրջանակում ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- նշել են հայտարարության հեղինակները: