Պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկո»-ում: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Լուիս Էնրիկե Պոմպեոն:
«Գործարքն ավարտված է, եւ ես կարող եմ հայտարարել այդ մասին: «Ատլետիկո»-ն կվճարի Մարտինեսի հրաժարագինը: Պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով»,- նշել է գործակալը: