Ցուցարարները Բաղրամյան պողոտայում կսպասեն այնքան, ինչքան պետք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում նշեց, թե իրենք շարունակելու են մնալ Բաղրամյան պողոտայում և սպասել այնքան` մինչև չհայտարարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղյալ լինելու մասին: Նրա խոսքով, իրենց չի անհանգստացնում այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այտեղ չէ և հավելեց, թե իրենք պատրաստ են սպասել այնքան, ինչքան պետք է:

Շուշանյանը նշեց, թե նախօրեին ոստիկանների կողմից թույլ տված պահվածքը վնասել է հենց իրենց, քանի որ այդ վերաբերմունքի պատճառով ավելի մեծ թվով մարդիկ են միացել պայքարին:

«Երեկ եղած մարդկանց թիվը եռակի շատ էր և այսօր ավելի շատ է լինելու: Շոգի պատճառով մարդիկ ուղղակի անցել են ծառերի տակ, բայց մարդկանց թիվը մեծ է», – նշեց նա:




Լրահոս