«Կենդանի պատ» նախաձեռնությունն ունի միայն մեկ կարգախոս և նպատակ՝ ոչ բռնությանը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և երիտասարդների պայքարին:

«Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնութան գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է: Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ՝ պատգամավոր, մտավորական, փաստաբան, լրագրող՝ Բաղրամյան պողոտան բռնությունից զերծ պահելու համար:

Կրկին անգամ արժե ընդգծել, որ նախաձեռնությունը ունի միայն մեկ կարգախոս եւ նպատակ՝ ոչ բռնությանը եւ որեւէ կերպ չի կարող էլ. էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ», – նշել է նա:




Լրահոս