«Թերմոս` սառը թեյով». Արսեն Ավակովը դիմել է հայ ցուցարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագյանին հիշեցրել են Ուկրաինայի Մայդանն ու ուկրաինացիների մղած պայքարը:

«Ի՛մ սիրելի Հայաստան:

Կար օր, երբ մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր` ոչնչացրեցին մեր հույսերը: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով, ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձնաթաթախ:

Մենք մեզ հետ տանում էինք մեծ բանակային թերմոս՝ միակ բանը, որը հաջողվել էր այդ ժամանակ դուրս բերել հատուկ ջոկատայինների կողմից ջարքդուփշուր արված առաջին գծի բարիկադներից: Ոտքերներս ցավում էր: Ձեռքերներս սառում էին սառնամանիքին` առանց ձեռնոցների, որոնք կորել էին ծեծկռտուքի ընթացքում, իսկ մենք տանում էինք այդ անիծյալ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց` Մայդան` որպես խորհրդանիշ՝ չստորանալու ու ազատ լինելու մեր ձգտման:

Ոչ մի ոսկե գեղմ չէր համեմատվի այդ թերմոսի արժեքի հետ, որ մենք այդ ժամանակ քարշ տվեցինք ու հասցրեցինք Մայդանի ճամբար… Մենք այդ ժամանակ այնտեղ չհասցրեցինք այդ թեյը, մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամք դեպի ազատություն»:




Լրահոս