Հողամասում դրված մետաղական բակի տակից զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գուգարքի բաժին է զանգահարել 1952 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն և հայտնել, որ Արջուտ գյուղում գտնվող իրենց տանը կից հողամասում դրված մետաղական բակի տակից կինը զինամթերք է հայտնաբերել:

Մեկնած օպերատիվ խմբին Հրաչիկ Հ.-ն ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով, «ՌԳԴ» տիպի 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, նռնակի պայթուցիչի 1 դետալ, 5.6 մմ տրամաչափի 75 փամփուշտ և ռադիոկապ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս