Սադրանքներից խուսափելու համար ցուցարարները չեն ցանկանում, որ աղբամանները դատարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները, որոնք օգտագործվում են որպես բարիկադներ, ամբողջությամբ լցվել են և դատարկման կարիք ունեն:

Սակայն ցուցարարները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են սադրանքներ լինել, հրաժարվում են, որպեսզի «Սանիտեկ»-ի աշխատակիցները գան և տեղում մաքրման աշխատանքներ իրականացնեն: Որոշում կայացվեց, որպեսզի աղբամանները փակ մնան և չօգտագործվեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել սադրանքներից:

Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով քիչ առաջ ստուգման ենթարկվեց տարածքում գտնվող անձանցից մեկը, քանի որ սադրանքների մասին տեղեկություններ էր ստացվել: Հավելենք, որ այս պահի դրությամբ ցուցարարները դեռևս որոշում են իրենց հետագա անելիքները:

Հայտնենք նաև, որ ստուգվել էին բարիկադները, որոնցում, ըստ լուրերի, քարեր էին պահում նստացույցի մասնակիցները:




Լրահոս