«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ճանապարհներ փնտրել դեպի ակտիվ քաղաքականություն։ Նրան այդ հարցում ժրաջանորեն օգնում են իր գրասենյակի ղեկավար, Արթուր Բաղդասարյանի նախկին սան եւ նախկին ՕԵԿ-ական Վիկտոր Սողոմոնյանն ու Քոչարյանի պրոտեժե, նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԲՀԿ կուսակցությունում Վահե Հովհաննիսյանը (նա ի դեպ Աշոտ Բլեյանի փեսան է) համարվում էր առանցքային դեմք, ով ներգրավված էր այն խմբում, որը պատրաստում էր Գագիկ Ծառուկյանի ելույթների տեքստերը։ ԲՀԿ-ի հետ կատարվածից հետո, սակայն, Վահեն «արձակուրդ չմեկնեց», փոխարենը՝ նա նորից վերադարձավ Քոչարյանի գիրկը եւ հիմա զբաղված է նրա համար թիմ հավաքելու գործով։
Վահե Հովհաննիսյանից հետ չի մնում Վիկտոր Սողոմոնյանը։ Հավելենք, որ հենց նա է կազմակերպել ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության մայիսի 16-ին տեղի ունեցած համագումարը։ Այնպես որ, Քոչարյանն իր քաղաքական առաջխաղացման համար ահագին «լուրջ» թիմ է ապահովել։
Մնում է թիմն այնպես աշխատի, որ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունից անհետ կորեն որոշ արյունոտ էջեր»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: