Ռեժիմը, բանակցություններ սկսելով, ուզում է թուլացնել պայքարը. Վարուժան Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան պողոտայում ավելանում է ցուցարարների թիվը: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողներին միացել են նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը հասկանում է ընդհանուր ռեժիմի քաղաքականությունը, այլ ոչ թե ընդհանուր ոստիկանության: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոստիկանությունն ընտրել է առանց բախումների քաղաքականություն, Ավետիսյանը նշեց, թե դա ռեժիմի հեղհեղուկ վիճակում գտնվելու հետևանքն է:

Նրա խոսքով, ռեժիմը փորձում է բանակցային գործընթաց սկսել, որպեսզի թուլացնի պայքարը: Այն դիտարկմանը, թե դա կհաջողվի՞ իշխանություններին, Ավետիսյանը նշեց, թե չի կարծում, քանի որ երիտասարդությունը քաջ գիտակցում է, որ երկրի տերն ինքն է:




Լրահոս