Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում:
Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Իսկ Մայր Աթոռի միաբան Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը, ավարտելով Փարիզի Կաթոլիկ համալսարանում իր ուսումնառությունը, նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ: