«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ծայրահեղականները սկսել են իրենց սեփական ոսկե մետաղադրամները հատել: Ինչպես գրում է բրիտանական «Daily telegraph» թերթը, նոր արտարժույթը, որը մտադրված է շրջանառության մեջ դնել ԻՊ, անվանվում է իսլամական դինար: Հենց այսպես են կոչվել նաև ոսկե մետաղադրամները, որոնք 630-ական թվականներին օգտագործվել է Օսմանյան խալիֆայութան տարիներին: Հենց այդ մեղաղադրամներն էլ իսլամիստներն իրենց համար որպես օրինակ են վերցրել:
Հրատարակչությունը մեջբերում է սոցկայքերում հայտնված տեղեկությունները, որոնք տարածել են ինչպես ահաբեկչական կազմակերպության հակառակորդները, այնպես էլ դրա կողմնակիցները: