Ոստիկանների փոխարեն Բաղրամյան պողոտայում այժմ ճաղավանդակներ են, իսկ ոստիկանների թիվը բավական քիչ է: Նշենք, որ ցուցարարներն էլ հովանոցներ են տեղադրել պողոտայում, ոստիկաններն էլ չեն առարկել: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 56 հովանոց:
Ակցիայի կազմակերպիչները դեռևս հետագա քայլերը չեն հստակեցրել, շարունակում են նստացույցը, իսկ երեկոյան էլ ավտոերթ կկազմակերպվի: