Երևանում ընդդեմ էլէներգիայի թանկացման բողոքի ցույցի մասնակիցները հերքել են արտասահմանյան կազմակերպությունների հետ կապ ունենալու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով սեփական լրագրողին:
«Մեր բողոքի ցույցը ոչ մի կապ չունի օտարերկրյա կազմակերպությունների հետ և առավել ևս ոչ մի պետություն չեն ղեկավարում այն: Սա մեր բողոքի ցույցն է»,- Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել է դրա մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան կազմակերպվել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման կողմից: Այս շարժումը գլխավորապես բաղկացած է երիտասարդներից, որոնք կապված չեն որևէ քաղաքական ու հասարակական ուժերի հետ: