Բաղրամյան պողոտան փակ է մնալու այնքան, որքան պետք է: Armlur.am-ի հարցին ի պատասխան` այսպես խոսեց ցուցարաների հետ Բաղրամյան պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով, անիմաստ է ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի առաջարկը և հանդիպել նրան, իսկ դրա պատճառները, ըստ նրա, շատ են.
«Պահանջը պարզ է: Գնալ, հանդիպել նույն պահանջը հնչեցնելու համար, նշանակում է գնալ զիջումների, քննարկումներ ծավալել: Արդյո՞ք կա մարդ կամ մարդիկ, որոնք իրավասու են այստեղ գտնվող բոլոր մարդկանց փոխարեն որոշել, քննարկել»:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: