Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ցուցարարներից մեկը հայտնեց, որ աղբամանները մոտեցնելու համար բերման են ենթարկել ակտիվիստ Տիգրան Մադոյանին: Հիշեցնենք, որ աղբամանների օգնությամբ ցուցարարները բարիկադներ են պատրաստել:

Նրա ընկերները «ազատություն», «ազատություն» էին գոչում և պահանջում, որ նրան ազատ արձակեն: Հավելենք, որ այսօր ցուցարարների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ օրերին:

Ցուցարարներին իրենց ձեռքերում տարբեր անվանումներով պաստառներ են պահում, մասնավորապես «Ինչքան ջրեք, այնքան կշատանանք» և այլն: Հավելենք նաև, որ այս պահին ավտոերթ է իրականացվում, իսկ Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց միանալու են նաև ցուցարարներ Չարենցավանից:




Լրահոս