Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին է մոտեցել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը և հայտնել, թե իրենք տեղեկություն ունեն, որ Կասկադում ինչ-որ մարդկանց մահակներ են բաժանում: Ի պատասխան` փոխոստիկանապետը նշեց, թե կզբաղվեն այդ հարցով:
Քիչ անց ակցիայի մասնակիցներից մի աղջիկ ցույց տվեց լուսանկարներ, որոնցում երևում է, որ Կասկադի տարածքում առկա են մեծ թվով մահակներ, մետաղյա ձողեր, քանդած սալիկներ: Ակցիայի մասնակիցներն ահազանգում են, թե այդ ամենը կարող է օգտագործվել սադրանքների համար՝ իրենց դեմ: Մաքսիմ Սարգսյանն էլ վստահեցրեց, թե իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում:
Լուսանկարները` Armlur.am-ի