Բողոքի դուրս եկածները կհաղթեն, քանի որ քաղաքական լիդեր այստեղ չկա. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների հետ միասին Բաղրամյան պողոտայում է գտնվում ազատամարտիկ, Սասուն ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում վստահ ասաց, որ բողոքի ակցիային հավաքվածները միանշանակ կհաղթեն, քանի որ քաղաքական լիդեր չկա. «Այս իշխանությունը ոչ մի լավ բան չի արել, իշխանությունը պարտված է և պարտվելու է: Իր կառավարման տարիներին որևէ առաջխաղացում տեղի չի ունեցել, նրանք մահանալու են»:

Սասուն Միքայելյանի խոսքով, իշխանությունները վատ վախճան են ունենալու, սակայն սրա հետ կապված չակերտները չբացեց:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս