Բաղրամյան պողոտայում այս պահին շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման։ Մասնակիցները երգում են, պարում , իսկ նրանց թիվն էլ գնալով ավելանում է:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով զրուցում է այնտեղ ներկա ոստիկանության աշխատակիցների հետ: Հավելենք, որ այսօր սա նրա երկրորդ այցն էր պողոտա:
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ «Ազատության» եթերում նշեց, որ ոստիկանապետն իրենց խոստացել է, որ քաղաքացիների վրա հարձակումներ չեն լինի: Նա հավելեց, թե Գասպարյանը գովաբանել է ակտիվիստներին և կոչ արել չքաղաքականացնել ակցիան:
Այս պահին անջատվել է նաև պողոտայի լուսավորությունը: Ակտիվիստը նշեց, թե Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ առանց լուսավորությունն անջատելու չի կարող լինել: