«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջին շրջանում ՌԴ դատախազ Յուրի Չայկայի եւ ՀՀ դատախազ Կոստանյանի հարաբերությունները շատ են ջերմացել: Աղվան Գառնիկիչի վաղեմի բարեկամ Չայկան սկզբում բավականին սառն էր վերաբերվում ՀՀ երիտասարդ դատախազին, որը Պերմյակովի գործի հետ կապված ամբիցիոզ հայտարարություններ էր արել, սակայն «մոտիկից» ծանոթանալով նրա հետ Մոսկվայում, ապա` Յալթայի սեփական ամառանոցում հյուրընկալելուց հետո, Չայկան փոխել է վերաբերմունքը` փոխելով նաեւ Պերմյակովի գործի նկատմամբ վերաբերմունքը: Եւ Պերմյակովի դատավարությունն էլ տեղի կունենա հենց այդ կոնտեքստում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: