«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԽԽՎ-ում նախորդ օրը քվեարկության դրված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում տեղ գտած հակահայկական ձեւակերպումը՝ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով փոխարինելու պատմությունը, պարզվում է, լուրջ նյարդայնացրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց. «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը մոտենում էր այն պատգամավորներին, որոնց վրա իրենք ազդեցություն ունեն, ու նրանք հրաժարվում էին քվեարկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ուղղորդմամբ: Իսկ երբ քվեարկությամբ իրենց ձեւակերպումը մերժվեց, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ընկավ բացարձակ հիստերիկայի մեջ եւ սկսեց գոռալ եվրոպացի պատգամավորների վրա»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: