Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը վստահ է, որ ակցիան պատվիրված է, ոստիկանների գործողություններն` իրավաչափ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հունիսի 23-ին ոստիկանական ուժերի կողմից խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով:

Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, Վարդազարյանն ասել է. «Ոստիկանների գործողությունները ոչ միայն համապատասխանում էին բոլոր օրենքներին… Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել… Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ և մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր: Հաջողություն»: Նշենք, որ Վարդագարյանը ՀՀ ժող. արտիստ է, արվեստի վաստակավոր գործիչ և Երևանի պատվավոր քաղաքացի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս