«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց պարզել, թե իրենց տնօրինությունն ինչպես է վերաբերվում մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, ու արդյո՞ք այն կարող է նպաստել, որպեսզի իրենք ինքնակամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնեն: Սակայն Սարջանյանը չկարողացավ մեր հարցին պատասխանել: Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը անժամկետ մեկնել է Մոսկվա: Նատալյա Սարջանյանն ասաց, որ Եվգենի Բիբինը Մոսկվայում մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին: «Գործուղման է մեկնել, ու ես չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: