Ես շատ փոքր մարդ եմ, որ մեկնաբանեմ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը. Լյովա Երանոսյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ես շատ փոքր մարդ եմ, որ մեկնաբանեմ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը»,- մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, երբ հարցրինք՝ ինքը վատ չի՞ զգում, որ իր գործադրած բռնությունների համար ներողություն է խնդրում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: «Ես ասելու չունեմ, ցտեսություն»,- մեր հաջորդ հարցերը կանխեց Երանոսյանը եւ անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին Բաղրամյան փողոցի սկզբնամասը ցուցարարներից ազատելու բարբարոս գործողությունների հրամանատարը հենց Լյովա Երանոսյանն է եղել:

Ավելին, նա անձամբ է մասնակցել ցուցարարների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների «ջարդին», տեխնիկայի ոչնչացմանը»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս