ՀԾԿՀ-ն ու ՀԷՑ-ը ևս մեկ խայտառակ գործարք են կնքել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլ տված օրենքի խախտման արդյունքում է ՀԷՑ-ը կուտակել է 37 մլրդ դրամի պարտքը, որի մարման համար արդեն երկրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը:

Դրանից բացի, մեզ տեղեկություններ են հասել ՀԾԿՀ-ի եւ ՀԷՑ-ի միջեւ կայացած մեկ այլ խայտառակ գործարքի մասին, որի համաձայն՝ մարտի 20-ին փոփոխություն է կատարվել ՀԾԿՀ եւ ՀԷՑ-ի միջեւ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում, որից հետո ՀԾԿՀ-ն իր սպառած էներգիայի դիմաց վճարումները կատարել է ոչ թե հատուկ գրավային հաշվին, այլ ազատ հաշվի, որտեղ եղած գումարները ՀԷՑ-ը կարող էր օգտագործել ըստ իր հայեցողության»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս