Ինչի մասին են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` Բաղրամյան պողոտա այցի ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, թե խոսել են  ցուցարարների ներսում եղած հարբած մարդկանց մասին:

«Նա նշեց, որ դա ընդհանուր պրոբլեմ ա, եթե հանկարծ միջադեպ լինի, ու սխալ արձագանք ստանա ցուցարարների կողմից»,- նշեց նա և հավելեց, որ երբ նկատել է մարդու, ով ալկոհոլ օգտագործած էր, նրան խնդրել է գնալ տուն և հանգստանալ:

Վլադիմիր Գասպարյանը պատգամավորին հավաստիացրել է, թե օրեր առաջ լրագրողներին բերման ենթարկելու մեջ կամզակերպված բան չի եղել, բայց մյուս կողմից ինքը չի կարող բոլորին վերահսկել:

«Նա ասաց, որ նշանակվել է ծառայողական քննություն, և ՀՔԾ-ն նույնպես քննություն է անցկացնում, որ լրագրողների վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասը փոխհատուցվել է, որը չի փոխհատուցվել, պետք է փոխհատուցվի»,- նշեց նա:




Լրահոս