Հարձակվող Դիդյե Դրոգբան հրաժարվել է Մարսելի «Օլիմպիկ» տեղափոխվել:
«Սա գումարի խնդիր չէ: Պարզապես, ինձ դուր են գալիս հետաքրքիր նախագծեր ունեցող ակումբները, իսկ «Օլիմպիկ»-ն այդպիսին չէ:
Չեմ ցանկանում Մարսել տեղափոխվել և պարզապես խաղալ: Ես ցանկանում եմ հաղթել և չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ շահագործեն ինձ` ֆինանսական նպատակներով»,- նշել է Դրոգբան: