«Իսլամական պետության» զինյալները ներխուժել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաք, հայտնում է BBC News-ը:
Հրատարակչությունը հիմնվում է The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստների տվյալների վրա: Իսլամիստները թաքուն կերպով ներխուժել են քաղաք, ինչից հետո նրանցից մեկը սահմանային անցակետում պայթեցրել է ինքն իրեն: Նվազագույնը 5 մարդ զոհվել է:
Այնուհետև զինյալները կրակ են բացել Քոբանիի կենտրոնում, մենամարտ է սկսվել, որը շարունակվում է մինչ այս պահը: Ականատեսները հայտնում են այն մասին, որ փողոցներում ընկած են սպանվածների դիրեր: Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում կատարելով բժիշկների տվյալներին, պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ, շուրջ 70-ը վիրավորվել են: