Երևանում հունիսի 22-ին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների զանգվածային ձերբակալություններն ու կիրառված բռնություններին Freedom House-ը զեկույցով է հանդես եկել:
«Freedom House-ը դատապարտում է 237 խաղաղ ցուցարարների ձերբակալությունները ոստիկանության կողմից»,- ասել է Սյուզան Քորկը՝ Եվրասիա ծրագրի տնօրենը: « Հազարավոր հայեր, որոնք երթով անցել են Երևանով՝ իրենց բողոքը հայտնելու համատարած կոռուպցիայի դեմ, օգտվել են հավաքներ ու արտահայտվելու ազատության իրենց սահմանադրական իրավունքից: Հոսպիտալացված քաղաքացիների, ծեծված լրագրողների ու կոտրված տեսախցիկները վկայում են, որ ցուցարաների այդ իրավունքները ոտնահարվել են: Մենք կոչ ենք անում ամբողջական ու թափանցիկ ուսումնասիրել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման դեպքերին»: