Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները շարունակում են իրենց բողոքը արտահայտել հոսանքի թանկացման դեմ: Նրանք պողոտայի մի մեծ հատվածի վրա սկսել են նկարել տարբեր պատկերներ, ինչպես նաև ՀՀ դրոշը` ի նշան անկախ սերունդի պայքարի:
Նրանք նաև պողոտայում գրել են «Բաղրամյան պողոտան դեռ թաց է» գրությունը, որն ուղղված է ոստիկանության կողմից ջրցան մեքենաներով նրանց խաղաղ ցույցը ցրելու դեպքին: