Պետք է բանակցությունների միջոցով լուծեն առաջացած խնդիրները. Արա Աբրահամյանը` երևանյան ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ ցույցերի մասին «Россия 24» հեռուստաընկերության եթերում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

«Բնակչությունն այսօր դուրս է եկել պայքարի` իր դժգոհությունը հայտնելու համար, բայց ժողովրդի հետ բավարար աշխատանք չի տարվել: Ավելի շատ երկխոսություն և բանակցություն էր պետք, որը կբացառեր այսպիսի իրավիճակը», – նշեց նա:

Արա Աբրահամյանի խոսքով, այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, պետք է բանակցությունների միջոցով լուծեն առաջացած խնդիրները: «Պետք է աուդիտ անցկացնել, գտնել լրացուցիչ ֆինանսավորման միջոցներ, զրուցել ՀԷՑ-ի տնօրենի հետ», – հավելեց նա:




Լրահոս