Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթ` «Թեքեյանական օլիմպիադա», որում իրենց ուժերն են չափում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում է իր ծավալները: Այս տարի օլիմպիադան անցկացվեց «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաներից:
Հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ բնագիտական առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
Թեքեյանական 5-րդ օլիմպիադան, որին մասնակցեց Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի /Արցախ/ Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ դասարանների թվով 70 աշակերտ, տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնում: Եվ մինչ մասնագիտական հանձնախումբն ամփոփում էր մրցույթի արդյունքները, Հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկեց հյուրասիրություն եւ մշակությաին ծրագիր: Այս անգամ նրանք այցելեցին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն եւ դիտեցին Հայոց ցեղասպօանությանը անդրադարձող «Շխոնց Միհրան» ներկայացումը՝ պատպություն հայ ժողովրդի կարոտի մասին:
Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվեց Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եւ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներն էլ Հիմնադրամի կողմից արժանացան խրախուսական մրցանակների: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանից եւ Արցախից:
Հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա մասնավորապես փաստեց, որ ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց Հիմնադրամի հովանավորներին, նվիրատուներին, հոգաբարձուներին, որոնց օժանդակության եւ ուշադրության շնորհիվ իրականություն են դառնում բոլոր ծրագրերը: Պրն. Ծուլիկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնախմբին:
Այնուհետեվ օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականությու/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 139 դպրոցի ուսուցչուհի Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներ հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Շնորհավորելով նրանց, հանձնախումբը կարեւորեց ուսումը եւ գոհունակություն հայտնեց, որ Թեքեյան դպրոցներն ունեն բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել եւ նոր բարձունքներ նվաճել: Բարձր գնահատանքի արժանացվեցին նաեւ ուսուցիչները, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխաըանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ Արցախի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, որը թեքեյանցիների անունից շնորհակալություն հայտնեց հիմնադրամին դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:
Թեքեյան Կենտրոնում տոնական տրամադրությունը շարունակվեց համերգային ծրագրով, որն էլ ներկայացրին «Ուսմունք» վարժարանի տաղանդաշատ սաները:
Թեքեյանական 5-րդ օլիմպիադայում հաղթող ճանաչվեցին եւ պատվոգրերի եւ արժեքավոր նվերների արժանացան`
Հայոց լեզու եւ գրականություն
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Մասկաեւա Հայկուհի /Բերձոր/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Զաքարյան Մարիամ /Գյումրի/
Երրորդ մրցանակ /թվային շրջանակ/ – Մատինյան Սոնա /Ստեփանավան/
Խրախուսական մրցանակ /գիտելիքների շտեմարան/ – Կիրակոսյան Մարիամ /Գյումրի/
Գովասանագրեր`
– Ավետյան Շողեր /Բերձոր/
– Վասիլյան Էմմա /Գյումրի/
– Եղոյան Ջուլիետ /Երեւան/
– Ավետիսյան Սոնա /Կարբի/
Մաթեմատիկա
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Օհանյան Սիլվա /Երեւան/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Հարությունյան Լիլիթ /Ստեփանավան/
Երրորդ մրցանակ /թվային շրջանակ/ – Պապիկյան Ավետ /Երեւան/
Խրախուսական մրցանակ /գիտելիքների շտեմարան/ – Սարգսյան Անի /Գյումրի/
Գովասանագրեր`
– Հովհաննիսյան Հայկ /Կարբի/
– Արաբխանյան Սուսաննա /Ստեփանավան/
– Սուքիասյան Անահիտ /Ստեփանավան/
Անգլերեն լեզու
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Գալուստյան Լայմա /Գյումրի/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Հակոբյան Կարեն /Գյումրի/
Երրորդ մրցանակ /թվային շրջանակ/ – Խաչատրյան Ռաֆայել /Գյումրի/
Խրախուսական մրցանակ /գիտելիքների շտեմարան/ – Զաքարյան Մարինա /Գյումրի/
Գովասանագրեր`
– Մանուկյան Վարդուհի /Երեւան/
– Հայրապետյան Միլենա /Երեւան/
– Վարդանյան Անիչկա /Գյումրի/