Գյումրիում ընդհանուր առմամբ ամեն բան խաղաղ է, չկա որևէ միջադեպ: Գյումրի է հասել «Ռոսսիա 24» հեռուստաընկերության հայտնի լրագրողը, որի հետ ցուցարարները հրաժարվել են շփվել, սակայն չեն խոչընդոտել, որպեսզի իր լրագրողական աշխատանքն իրականացնի: Նախատեսվում է հավաք ժամը 19-ին, երթ դեպի Անի թաղամաս:
Ցուցարարները ունեն բարձր տրամադրություն հաղթանակի հանդեպ հավատ ու համոզմունք: Քաղաքացիների կողմից ևս բողոքի ակցիաները ընդունվում են մեծ ջերմությամբ: Երեկ երեկոյան, չնայած վատ եղանակին, քաղաքացիները մեծ քանակությամբ սնունդ են տարել ցուցարարների համար: Ներկա պահին էլ անհատ քաղաքացիները մինչ հավաքը կսկսվի մոտենում ու իրենց զորակցությունն են հայտնում ակցիայի մասնակիցներին ու կազմակերպիչներին: