Քիչ առաջ Բաղրամյան պողոտա՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին այցելեցին Ազգային ժողովի մեծ թվով պատգամավորներ: Նրանց այցից հետո Բաղրամյան պողոտայում իսկական ակտիվություն տիրեց:
Բաղրամյան պողոտայում այս պահին գտնվում են ներկայացուցիչներ գրեթե բոլոր խմբակցություններից: Նրանք զրուցում են ակտիվիստների հետ և քաջալերում բոլորին:
Հավելենք, որ պողոտայի լուսավորությունը կրկին անջատվել է, իսկ ակտիվիստները լուսավորում են տարածքը հեռախոսների օգնությամբ:
Ուղիղ միացումը՝ Առաջին լրատվականի